ՆԱՏՕ-ն հերքել է Ռուսաստանի հայտարարությունը համագործակցության դադարեցման մասին
ՆԱՏՕ-ն հերքել է Ռուսաստանի հայտարարությունը, թե դաշինքն ու Մոսկվան լիովին դադարեցնում են համագործակցությւոնը։ «ՆԱՏՕ դիրքորոշումը չի փոխվել։ Ռուսաստանի հանդեպ Հյուսիսատլանտյան դաշինքը երկվեկտոր վերաբերմունք ունի. հզոր զսպում եւ պաշտպանություն լուրջ երկխոսության պահպանման դեպքում»,- ասվում է ՆԱՏՕ մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուի հայտարարությունում, տեղեկացնում է DW-ն։
Նախօրեին ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն լիովին դադարեցրել են համագործակցությունը քաղաքացիական եւ ռազմական գծով։ «ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական օրակարգից։ Այն գոյություն չունի։ Եվ առայժմ չկան նշաններն այն բանի, թե ՆԱՏՕ-ն գիտի ինչպես դուրս գալ այս փակուղուց»,- ասել է ռուս դիվանագետը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Ի պատասխան՝ Օանա Լունգեսկուն ասել է, որ 2014-ի մարտին ՆԱՏՕ-ն «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետ կապված՝ լիովին դադարեցրել է գործնական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ պահպանելով քաղաքական եւ ռազմական երկխոսության խողովակները», եւ իրավիճակն այն ժամանակվանից չի փոխվել։
Դաշինքի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Բրյուսելի 2018 թվականի հուլիսի գագաթաժողովում ՆԱՏՕ անդամները բացառել են «սովորականի նման բիզնեսին» վերադառնալու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչեւ որ Ռուսաստանի պահվածքում տեղի չեն ունենա «ակնհայտ, կառուցողական փոփոխություններ, որոնք կցուցադրեն Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի պահպանումն ու նրա միջազգային պարտավորությունների կատարումը»։
«ՆԱՏՕ-ն հավատարիմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը մեր դիրքերի պարզ նշման, ռիսկերի նվազման եւ թափանցիկության խորացման նպատակներով»,- ասել է Լունգեսկուն՝ նշելով, որ դաշինքը շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում։ Որպես օրինակ նա բերել է ՆԱՏՕ խորհուրդ-Ռուսաստան հանդիպումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել հունվարին, ինչպես նաեւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպումները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որոնցից վերջինը կայացել է 2019-ի մարտին Մյունխենում։
«ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալը շարունակում է կանոնավոր երկխոսությունը ռուս դիվանագետների հետ։ Մենք նաեւ կապի ռազմական խողովակներն ենք պահպանում։ ՆԱՏՕ ռազմական կոմիտեի նախագահը եւ Եվրոպայում ՆԱՏՕ միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարը ուղիղ կապ է պահպանում ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Օրինակ, գեներալ Սկապարոտին դեկտեմբերին հանդիպել է գեներալ Գերասիմովի հետ»,- հիշեցրել է Օանա Լունգեսկուն։


















































Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim