Գերմանիայի նախագահը կոչ է արել աջակցել Նոտր Դամի վերականգնմանը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դիմել է երկրի քաղաքացիներին՝ խնդրելով աջակցել Նոտր Դամ տաճարի վերականգնմանը: Երկրի ղեկավարն այս մասին ասել է հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ (Ֆրանսիայի Էմանուել) Մակրոնը այսօր գիշերը եվրոպացիներին կոչ է արել մասնակցել Նոտր Դամի վերականգնմանը: Ուստի ուրախ եմ օգտագործել այս հնարավորությունը եւ խնդրել երկրի եւ ամբողջ Եվրոպայի քաղաքացիներին աջակցել Նոտր Դամի վերականգնմանը», - ասել է Շտայնմայերը` հավելելով, որ խոսքը «եվրոպական մշակույթի խորհրդանիշի, եվրոպական պատմության կարեւոր փաստաթղթի մասին է»:
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց