Չինաստանում կալանել են տղամարդու, որը մետաղադրամ էր նետել օդանավի շարժչի մեջ
Tianjin Airlines ավիաընկերության չվերթը հետաձգվեց երկու ժամով այն բանից հետո, երբ ավիաընկերությունն անվտանգության նկատառումներով փոխեց թռիչքը մի տղամարդու պատճառով, որը հաջողության համար մետաղադրամ էր նետել շարժչի մեջ, հայտարարել է ավիափոխադրողը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։ Ինքնաթիռը պետք է թռչեր տեղի ժամանակով 8.00-ին Հուհ-Հոթո քաղաքից Ներքին Մոնղոլիայի Չիֆեն քաղաք, բայց ժամը 7.50-ին անվտանգության ծառայության աշխատակիցները նկատեցին, որ ուղեւորներից մեկն ինչ-որ բան է նետում ինքնաթիռի շարժչի ուղղությամբ։ Անձնակազմը անհապաղ տեղեկացրեց ոստիկանությանը եւ որոշում կայացրեց ստուգում անցկացնել։
Ավիաընկերության հրապարակած հայտարարության համաձայն՝ իրավապահ մարմինները պարզել են, որ 66-ամյա ուղեւորը՝ Յան ազգանունով, որի սեռը չի ճշտվում, հաջողության համար վեց մետաղադրամ է նետել դեպի շարժիչը։ Բոլոր վեց մետաղադրամներն էլ գտնվել են, բայց հնարավոր վտանգից խուսափելու եւ թռիչքի անվտանգությունն ապահովելու համար ավիաընկերությունը որոշեց երկու ժամ հետաձգել թռիչքը։
Այդ ընթացքում ոստիկանությունը կալանեց ուղեւորին, իսկ ավիաընկերությունն իրեն իրավունք վերապահեց նրան պատասխանատվության ենթարկել։
Սա առաջին նման դեպքը չէ Չինաստանում։ Ավելի վաղ՝ մարտին, նման գործողության համար կալանել էին LuckyAir ավիաընկերության երկու ուղեւորուհու, չվերթը հետաձգվել էր, իսկ 260 ուղեւորները՝ տարհանվել։ Այս տարվա փետրվարին նման դեպքից հետո ավիաընկերությունը հետաձգման պատճառով ֆինանսական վնաս կրեց մոտ 14 մլն յուանի (մոտ 2,1 մլն դոլար) չափով եւ հայտարարեց, որ մտադիր է հայց ներկայացնել կարգախախտի դեմ։
Նման միջադեպ տեղի ունեցավ 2018-ի հունիսին, երբ China Southern Airlines CZ380 ավիաընկերության չվերթը 150 ուղեւորով հետաձգեցին այն բանից հետո, երբ օդանավակայանի աշխատակիցները կալանեցին մի ուղեւորուհու, որը մետաղադրամ էր նետել ինքնաթիռի շարժչի մեջ։ Ավելի ուշ պարզվել էր, որ տարեց կինը մետաղադրամները նետել էր հաջողության համար, իսկ նրա առաջացած տարիքի պատճառով իշխանությունները որոշեցին չպատժել նրան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց