Երբ ագրեսիվ փոքրամասնությունը ձգտում է իշխանության
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած իրադարձություններին հանրությունը հուզական արձագանքեց, չփորձելով խորամուխ լինել ողբերգությունը ծնող պատճառների մեջ: Իսկ խնդիրը շատ լուրջ է եւ միտում ունի տարածում գտնել երկրով մեկ:
Զարթոնքում կրակեցին, բայց կարող էին կրակել Ազատամուտում, Արշալույսում, Եղեգիսում, այլ գյուղերում, որտեղ անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո ագրեսիվ փոքրամասնությունը փորձում է տիրանալ իշխանությանը՝ չսպասելով հերթական ընտրություններին:
Չեն սպասում, քանի որ հասկանում են, որ իրենց ժամանակը, իրենց վերելքի ժամանակը երկար չի կարող շարունակվել: Նրանք շտապում են եւ իրենց որոշ ազգականների, հարեւանների, մի քանի երեխաների համոզում են օրեր շարունակ կանգնել գյուղապետի տան առջեւ: Կանգնում են, ցուցապաստառներ պարզում, վիրավորում, հունից հանում: Որոշ գյուղապետեր տեղի են տալիս՝ հրաժարական տալիս, ոմանք ավելի պինդ են եւ դիմադրում են, ոմանց հարազատներն էլ կուլ չտալով վիրավորանքները գնում են ամենաանընդունելի քայլին՝ կրակում են:
Ջինը բաց է թողնված շշից եւ եթե ոչինչ չարվի, ապա ագրեսիվ փոքրամասնությունը գյուղապետի պաշտոնի համար պայքարելու է յուրաքանչյուր գյուղում: Իսկ գյուղապետերը, որքան էլ տարօրինակ հնչի, ընտրվել են հիմնականում առանց կեղծիքների: Նախկին իշխանությունները որպես թեկնածու ընտրել են գյուղում ամենամեծ, ամենահարգված, ամենահեղինակավոր, ամենահարուստ ազգատոհմի ներկայացուցչին:
Հիմա փորձ է արվում ջարդել այս համակարգը, ինչը ոչ մի լավ բանի չի կարող բերել: Սպասեք ընտրություններին, առաջադրեք ձեր թեկնածությունը եւ նոր իրավիճակում փորձեք զբաղեցնել գյուղապետի պաշտոնը, բայց մի արեք քայլեր, որոնք կարող են կրքեր բորբոքել, որոնք կարող են արյունահեղություն առաջացնել: Չի կարելի գնալ գյուղապետի տան ճանապարհը փակել եւ վիրավորական արտահայտություններ վանկարկել, ինչ է, թե ուզում եք գյուղապետ դառնալ:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ