«Կհանդիպենք ապրիլի 24-ին». ֆրանսիացի պատգամավորը Չավուշօղլուին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Թուրքական Անթալիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ֆրանսիական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սոնյա Քրիմիի միջև:
Երբ Չավուշօղլուն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օր հռչակելու որոշումը, ֆրանսիացի պատգամավորներն ի նշան բողոքի լքել են դահլիճը:
«Դուք չեք կարող պատմությունը փոխել այնպես, ինչպես ցանկանում եք: Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-ասել է ծագումով թունիսցի պատգամավորն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Ինչ վերաբերում է Չավուշօղլուի ելույթին, ապա թուրք պաշտոնյան ասել է, որ Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն ընդունում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին «երկու կողմից» էլ զոհեր են եղել: Բացի այդ, նա առաջարկել է այս հարցով հայ, թուրք և միջազգային փորձեգետներից կազմված հանձնաժողով ստեղծել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց