Ուկրաինայում Պորոշենկոյի պատկերով վահանակներ են հայտնվել, որոնց վրա գրված է «Վերջ»
Ուկրաինայում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի պատկերով վահանակներ են հայտնվել, որոնց վրա գրված է «Վերջ»:
Սոցցանցերում արդեն հրապարակվել են վահանակների լուսանկարները, որոնք արվել են մայրաքաղաք Կիևում, Դնեպրում, Չերկասիում, Խարկովում, Օդեսայում և Սումիում, գրում է hromadske.ua-ն:
Վահանակներում երևում է միայն Պորոշենկոյի ծոծրակը՝ դրանով ցույց տալով «հեռացող» նախագահին:
Նախագահի աշխատակազմից հավաստիացրել են, որ Պորոշենկոյի շտաբը կապ չունի այս վահանակների հետ:
Ուկրաինայի ազգային ոստիկանության մամուլի քարտուղարը հայտնել է, որ նոր վահանակները տեղադրվել են օրենսդրության խախտումներով, դրանք շուտով կհանվեն, իսկ դրանց հեղինակներին տուգանք է սպառնում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել էին մարտի 31-ին, դրանց արդյունքում երկրորդ փուլ են անցել հումորիստ Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պորոշենկոն: Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց