ՆԱՏՕ-ի մղձավանջը
Թուրքիայի կողմից ռուսական С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի գնումը դարձել է ՆԱՏՕ-ի համար մղձավանջ ու սարսափ։ Նման կարծիք է հայտնել գերմանական Stern պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ այն, որ С-400-ի մեկ հավաքակազմը տարվեց Սիրիա, արդեն դաշինքի ազդեցությունը չեզոքացրեց այդ երկրում եւ հաստատեց ռուսական գերիշխանությունը Սիրիայում, քանի որ յուրաքանչյուր մարտական թռիչք արդեն անկանխատեսելի էր դառնում Հյուսիս-Ատլանտյան դաշինքի համար։ Նույն կերպ եւ հիմա, Թուրքիան անհամեմատ ավելի մեծ անկախություն եւ ինքնիշխանություն է ձեռք բերում եւ թուլացնում իր կախվածությունը ՆԱՏՕ-ից ռուսական սպառազինություններ գնելով։ Բանն այն է, որ С-400 համակարգերի բնութագրիչները Արեւմուտքին ամբողջովին հայտնի չեն, սակայն այն փաստը, որ Թուրքիան նախընտրում է այն ամերիկյան նմանատիպ Patriot համակարգերից, խոսում է այն մասին, որ Մոսկվային հաջողվել է համոզել Անկարային որ ռուսական համակարգերը ավելի արդյունավետ են, հատկապես այսպես ասած անտեսանելի թիրախների հայտնաբերման եւ ոչնչացման տեսակետից։ Բացի այդ, С-400-ը համարվում է աշխարհի ամենահզոր հակաօդային համակարգերից մեկը, այն դեպքում, երբ այն գրեթե երկու անգամ էժան է ամերիկյան Patriot-ից։ Պարբերականը ֆիքսում է, որ Կրեմլի համար այն գլուխգործոց է, իսկ ՆԱՏՕ-ի համար՝ մղձավանջ ու սարսափ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց