Թուրքիան «չի ձգի» ԱՄՆ պոտենցիալ պատժամիջոցները
Թուրքիան «չի ձգի» ԱՄՆ-ի պոտենցիալ պատժամիջոցները՝ կապված ռուսական Ս-400 համակարգերի հետ, եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաամերիկյան տրամադրությունների պատճառով չպետք է զոհաբերի երկրի տնտեսությունը։ Այս մասին թուրքական «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խորհրդատու Ջոն Սիթիլիդեսը։
«Եթե Թուրքիան պաշտոնապես գնա դեպի հետադիմություն, նա կարող է ստիպված վարկ վերցնել ԱՄՀ-ից, որպեսզի փրկի իր տնտեսությունը»,- ասել է Սիթիլիդեսը՝ հավելելով, որ անվերահսկելի արժեզրկումը, գործազրկությունը եւ լուրջ պարտքային ճգնաժամը թակում են Անկարայի դուռը։
Սիթիլիդեսի հայտարարությունը նման է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններին, որոնք նախազգուշացնում են, որ Անկարայի կողմից ռուսական հրթիռների գնումը կարող է հանգեցնել ԱՄՆ պատժամիջոցների եւ սպառնալիքի տակ դնել F-35 կործանիչների ծրագրին Թուրքիայի մասնակցությունը։
Խորհրդատուն հայտարարել է, որ Թուրքիան այժմ ամենաթույլ տնտեսական աճն է ապրում վերջին երկու տասնամյակների ընթացքում, այդ պատճառով Էրդողանը պետք է զգույշ լինի, որպեսզի հանուն «ներքին քաղաքականության մեջ միավորներ հավաքելու» վնաս չհասցնի երկրի տնտեսությանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց