Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն ապօրինի կերպով խառնվում է Վենեսուելայի գործերին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն առանց իշխանություններկ թույլտվության խառնվում է Վենեսուելայի գործերին, գրում է РИА Новости-ն՝ պաշտոնյայի հայտարարությանը հղումով։
«Ռուսաստանը դեմ է դուրս եկել Վենեսուելայի կառավարությանը՝ առանց թույլտվության խառնվելով այդ երկրի գործերին։ Նրանք չունեն դրա իրավունքը, չունեն ժողովրդի համաձայնությունը»,- ասել է պետքարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական մասնագետները Վենեսուելայում են գտնվում օրինական հիմքերով և ապահովումեն Բոլիվարյան հանրապետությանը ռազմական տեխնիկայի մատակարարման ծառայությունը։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 21-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով երկրի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հռչակել, որի իշնանությունը ճանաչել էին աշխարհի մի շարք երկրներ՝ ներառյալ ԱՄՆ-ն, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց