Կիմ Չեն Ընը մտադիր է ավելացնել երկրի ռազմական հզորությունն ու զարգացնել ատոմային էներգետիկան
Հյուսիսային Կորեան կավելացնի ռազմական հզորությունը և կզարգացնի ատոմային էներգետիկան՝ չնայած ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև քննարկված «ապամիջուկայնացման» հարցին , հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։
Ինչպես նշում է РИА Новости-ն, նախօրեին Հյուսիսային Կորեայի ղեկավարը ելույթ է ունեցել ԿԺԴՀ Գերագույն ազգային ժողովի նիստին, որում մի շարք հայտարարություններով է հանդես եկել։
Կիմ Չեն Ընը մասնավորապես հայտնել է, որ էլեկտրաէներգետիկայի ոլորտում հարկավոր է մշակել և ստեղծել ավելի մեծ հզորության հեռանկարային էներգառեսուրսներ՝ ներառյալ հիդրոէներգետիկան, մակընթացային էներգիան և ատոմային էներգիան։ Դրանով նա հաստատել է, որ երկիրը չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել միջուկային մշակումներից։
Ղեկավարի խոսքով՝ պետք է մշտապես հաշվի առնել, որ խաղաղությունը կարելի է ապահովել միայն ռազմական հզորությամբ, խստորեն հետևելով ինքնապաշտպանության սկզբունքին և շարունակելով ամրապնդել երկրի պաշտպանությունը։
Կիմ Չեն Ընը կոչ է արել երկրի կառավարությանը առաջին հերթին ապահովել ազգային բանակը ամրապնդելու և ամբողջ երկիրն անառիկ ամրոցի վերածելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, արդիականացնել պաշտպանական արդյունաբերությունը և շարունակաբար բարձրացնել պետության պաշտպանական ուժը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց