Մալայզիայի նախկին վարչապետի կինը զարդը գնել է 23 մլն դոլարով
Մալայզիայի ոստիկանությունը ապացույցներ է գտել, որ երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կինը՝ Ռոզմա Մանսուրը, մոտ 23 մլն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդներով յուրահատուկ մանյակը գնել է 1MDB պետական ներդրումային հիմնադրամից հափշտակված միջոցներով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանության փողերի լվացման դեմ պայքարի վարչության ներկայացուցիչ Հալիլ Ազլանին:
«Չնայած նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի բնակարաններում եւ նստավայրում [2018-ի մայիսին եւ հունիսին] կատարված խուզարկության ժամանակ այս մանյակը չի հայտնաբերվել, մենք բավարար ապացույցներ ունենք այն Նյու Յորքում ձեռք բերելու մասին»,- հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «ոստիկանությունը վստահ է, որ այս նպատակի համար ծախսվել են 1MDB հիմնադրամի միջոցները»:
Նախկինում նախկին վարչապետը պնդում էր, որ մանյակը իր կնոջն է նվիրել Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի եղբայրը՝ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը:
Այս շաբաթ Ռոզմա Մանսուրին մոտ 1,2 մլն դոլար կաշառք ստանալու նոր մեղադրանք է առաջադրվել: Տեղական օրենսդրության համաձայն՝ նման հանցագործությունների համար սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ վնասի գումարի հնգապատիկի չափով տուգանք: Ավելի վաղ Ռոզմա Մանսուրին առնվազն 17 մեղադրանք էր ներկայացվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի խախտման վերաբերյալ:
Նախկին վարչապետի տանը եւ բնակարաններում խուզարկությունների ժամանակ մեծ թվով ոսկյա եւ ոսկերչական զարդեր էին հայտնաբերվել, թանկ դիզայներական պայուսակներ եւ այլն: Ընդհանուր առմամբ բռնագրավվել էր 273,4 մլն դոլարի կանխիկ գումար եւ շքեղ իրեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց