Թրամփը Ասանժի ձերբակալության մասին՝ ոչինչ չգիտեմ WikiLeaks-ի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնատիպ է արձագանքել Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին հարցին։ Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ ընդհանրապես ոչինչ չգիտի WikiLeaks-ի մասին եւ տեղյակ չէ իրազեկիչի պատմությանը՝ հայտնում է Life-ը։
«Ես ոչինչ չգիտեմ WikiLeaks-ի մասին։ Դա իմ թեման չէ»,- հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ մտադիր չէ միջամտել իրադարձություններին, եւ հետագա բոլոր որոշումները բարդել է գլխավոր դատախազ Բարի վրա։
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը յոթ տարի թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Նա մտավախություն ուներ արտահանձնվել ԱՄՆ-ին, որտեղ նրան 35 տարվա ազատազրկում էր սպառնում կամ մահապատիժ՝ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար։
Ապրիլի 11-ին Էկվադորի իշխանությունները մերժեցին Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հարցում, եւ Wikileaks-ի հիմնադիրը կալանավորվեց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց