Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելու մասին Մակրոնի կողմից հրամանագրի ստորագրմանը
Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին հրամանագրի ստորագրմանը:
«Նախագահ Մակրոնի հրամանագիրն «ապրիլի 24-ի» մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական խորհրդի որոշումների կոպիտ խախտում է: Մակրոնը փորձում է կատարել իր խոստումները, որոնք տվել է հայ համայնքին նախընտրական արշավի ժամանակ: Նախ նա պետք է պարզաբանի սեփական պատմության մութ էջերը», - գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Twitter-ում:
Ինչպես նշում է Rusarminfo-ն, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր հայտարարելու որոշման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս հայտարարել էր փետրվարին:
Հրամանագրի համաձայն՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես անմեղ զոհերի հիշատակի օր: Ոգեկոչման միջոցառումներ են իրականացվելու Փարիզում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց