Սուդանի նախագահին կալանավորել են
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը 30 տարի իշխանության ղեկին լինելուց հետո տապալվել է եւ կալանավորվել, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆի հայտարարությունը:
Երկրի պետական հեռուստաալիքով հեռարձակվող ելույթի ժամանակ բեն Աուֆը հայտարարել է, որ բանակը որոշել է հսկողություն իրականացնել անցումային շրջանի երկու տարվա ընթացքում, որին կհետեւեն ընտրությունները:
Նա հայտարարել է, որ 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել:
«Որպես պաշտպանության նախարար՝ ես հայտարարում եմ ռեժիմի տապալման եւ նրա ղեկավարին անվտանգ վայրում պահելու մասին»,- հավելել է նախարարը՝ ընդ որում չհայտնելով տապալված նախագահի գտնվելու վայրը:
Հիմա արդեն տապալված երկրի նախագահ Օմար ալ Բաշիրի դեմ բողոքի ցույցերը, որը սկսել է կառավարել 1989 թվականից, շարունակվում են արդեն մի քանի ամիս:
Նշենք, որ բանակը նաեւ հայտարարել է 24 ժամով երկրի օդային տարածքը փակելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց