Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել են Ասանժի ձերբակալումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ WikiLeaks-ի՝ Լոնդոնում ձերբակալված հիմնադիր Ջուլիան Ասանժի բոլոր իրավունքները կպահպանվեն։
«Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա նա կալանվել է Լոնդոնում։ Ուստի ես հիմա ոչինչ ասել չեմ կարող։ Մենք, անշուշտ, հույս ունենք, որ նրա բոլոր իրավունքները կպահպանվեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը ապաստան տրամադրել Ասանժին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանումը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։
«Դեմոկրատիայի» ձեռքը սեղմում է ազատության կոկորդը»,- գրել է նա Facebook-ի իր աքաունթում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ Լոնդոնի մայրաքաղաքի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Ասանժը ձերբակալվել է Էկվադորի դեսպանատանը եւ գտնվում է ոստիկանական տեղամասում։
Ասանժը հայտնի է դարձել մի շարք հրապարակումների առնչությամբ, այդ թվում Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների, Գուանտանամոյի ճամբարի պայմանների մասին։ 2010-ին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով սկսեցին հետաքրքրվել ամերիկյան իշխանությունները, տեղափոխվեց Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ, բայց շուտով մեղադրվեց սեռական հողի վրա հանցագործությունների մեջ, որոնց հանցակցությունը նա հերքում է։ Շվեդիայի դատարանը նրա հանդեպ միջազգային հետախուզում հայտարարեց, ինչից հետո Ասանժը կալանվեց Լոնդոնում, բայց շուտով գրավի դիմաց ազատ արձակվեց։ 2012-ից նա թաքնվում էր Բրիտանիայի մայրաքաղաքում Էկվադորի դեսպանատանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը