Սնոուդենն Ասանժի ձերբակալությունն անվանել է «սև օր ազատ մամուլի համար»
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունն անվանել է «սև օր ազատ մամուլի համար»: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Այն կադրերը, որոնցում Էկվադորի դեսպանը դեսպանատուն է հրավիրում Մեծ Բրիտանիայի գաղտնի ոստիկանությանը՝ հրատարակչին դուրս հրավիրելու համար, դուր է գալիս ձեզ, թե ոչ, կհայտնվեն պատմության գրքերում: Իհարկե, Ասանժի քննադատները կարող են ուրախանալ, սակայն ազատ մամուլի համար սա կարող ենք սև օր համարել»,- ասել է Սնոուդենը:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում, երբ Էկվադորի իշխանությունները զրկել են նրան Լոնդոնում իրենց դեսպանատանն ապաստանից: Ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալությունը տեղի էր ունեցել Վեսթմինսթերյան համաշխարհային դատարանի որոշմամբ՝ այն մեղադրանքով, որ նա 2012 թ.-ին հրաժարվել էր հանձնվել:
Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր գտնվում 2012թ. ի վեր՝ փորձելով խուսափել Շվեդիա և ԱՄՆ արտահանձնումից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց