Սուդանում նախագահական պալատի բոլոր աշխատակիցներին կտարհանեն
Սուդանում անվտանգության ծառայությունը նախագահական պալատից կտարհանի բոլոր աշխատակիցներին, հաղորդում է РИА Новости-ն՝ աղբյուրին հղումով:
Երկրի հեռուստաալիքները հայտարարել են շուտով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ ճեպազրույցի անցկացման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուդանում բանակը ռազմական հեղաշրջում է իրականացրել՝ պաշտոնանկ անելով երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին:
РИА Новости-ի աղբյուրը հաղորդել էր նաև, որ Սուդանի բանակը շուտով կառավարական նոր մարմնի ստեղծման մասին հայտարարություն կտարածի, իսկ մինչ այդ մայրաքաղաք Խարթումի բնակիչներն ազգային դրոշները ձեռքներին և հաղթական բացականչություններով փողոց են դուրս եկել:
Սուդանում 2018թ.-ի դեկտեմբերին սկսված և վերջին շաբաթներին սրված բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջել էին նախագահ Օմար ալ Բաշիրի հրաժարականը՝ զինված ուժերին հեղաշրջման կոչ անելով:
Օմար ալ Բաշիրն իշխանության է եկել 1989թ.ին՝ իսլամիստների կողմից հեղաշրջման արդյունքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց