Լեռնային Ղարաբաղը մեզ համար «գորշ գոտի» է. Յագլանդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպումից հետո ՀՀ վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել են լրագրողների հարցերին: Յագլանդին հարց է տրվել «գորշ գոտիներ» այցելելու խոչընդոտների վերաբերյալ:
«Անընդունելի է, որ Եվրոպայի խորհրդի ընթացաստուգող մարմինները և մարդու իրավունքների հանձնաժողովները չեն կարողանում աշխատել Եվրոպայի տարածքում գտնվող որոշակի հատվածներում, այսպես կոչված՝ «գորշ գոտիներում»: Լեռնային Ղաբարաղը մեզ համար այդպիսի «գորշ գոտի» է, որովհետև մենք չենք կարողանում աշխատել այնտեղ, որովհետև այն շրջափակված է: Իմ առաջարկն է մանդատ ստանալ, որպեսզի մարդու իրավունքների հանձնակատարը իրավունք ստանա՝ գնալու այնտեղ, որտեղ հարկավոր է: Սա պետք է ամրագրվի Եվրոպայի կառավարությունների կողմից քաղաքական հայտարարությամբ», – ասել է Յագլանդը:
ԵԽ գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ ավելի լավ կլիներ, որ այս ամենը հնարավոր լիներ անել նաև ընթացաստուգող մարմինների համար, սակայն կարելի է սկսել մարդու իրավունքների հանձնակատարից:
«Հանձնակատարի աշխատանքը չպետք է ազդի այս հատվածների կարգավիճակի մասին տեսակետների վրա: Նա կատարում է միայն մարդասիրական աշխատանք և վերջ: Դա պետք է հենց այդպես էլ ընկալվի», – շեշտել է Յագլանդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց