Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել, տեղեկացնում է «Ռոյթըր» գործակալությունը՝ հղում կատարելով կառավարությունում ունեցած աղբյուրներին։ Ներկա պահին խորհրդակցություններ են անցկացվում անցումային խորհուրդ ձեւավորելու ուղղությամբ։
Անցած տարվա դեկտեմբերի կեսին երկիրը համակվեց ժողովրդական ընդվզումներով, որոնք սկզբում տնտեսական բնույթ ունեին. ցուցարարները պահանջում էին իջեցնել հացի եւ այլ մթերքների գները։
Աստիճանաբար քաղաքական պահանջներ մեջտեղ եկան, որոնք վերաբերում էին Օմար ալ Բաշիրի գրեթե միանձնյա ռեժիմի փոփոխությանը, որը նախագահի պաշտոնին էր արդեն 30 տարի։
Բողոքների կենտրոն դարձավ երկրի մայրաքաղաքում պաշտպանության նախարարության շենքերի համալիրը, որը գտնվում է նախագահի նստավայրի հարեւանությամբ։
Հենց այստեղ ցուցարարները հիմնեցին իրենց ճամբարը։ Ինչպես հայտարարում են ընդդիմությունը եւ իրավապաշտպանները, մի քանի ասմում սպանվել է մոտ 60 մարդ, հարյուրավորները տուժել են, մի քանի հազար մարդ կալանվել է։
Սուր քաղաքական ճգնաժամը Սուդանում սկսվել է 8 տարի առաջ, Հարավային Սուդանի առանձնանալուց եւ պաշտոնական Խարթումի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներ մտցնելուց հետո, տեղեկացնում է «Euronews»-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց