Օդանավի 10 գաղտնի մասերը, որոնց մասին ուղեւորները չգիտեն
Օդանավում կան թաքնված գործառույթներ, արտասովոր մասեր եւ գաղտնի կոճակներ, որոնց գոյության մասին ուղեւորներն անգամ չեն կռահում, հայտնում է The Sun-ը:
Օդանավը կարող է ձայն արձակել, որը նման է գնացքի շչակին: Օդաչուներն այն օգտագործում են միայն այն ժամանակ, երբ օդանավը գետնի վրա է: Օդում ազդանշանային համակարգն անջատվում է: Այս ձայնային ազդանշանն առաջին հերթին կապի միջոց է: Սակայն մեքենան էլ կարող է այդ ձայնն արձակել, որ զգուշացնի համակարգերից մեկի շարքից դուրս գալու կամ սրահում բռնկման մասին:
Օդանավերը կառավարվում են ոչ միայն կոճակներով ու լծակներով, այլեւ 2 ոտնակներով, որոնք տեղակայված են օդաչուների ոտքերի տակ: Երբ օդանավը օդ է բարձրանում, նրանք այն ղեկավարում են ոտքերով: Օդանավն ունի անգամ արգելակման ոտնակ:
Բազկաթոռի արմնկակլը թվում է անշարժ, բայց ուշադիր նայելու դեպքում կարելի է կոճակ գտնել: Այն սեղմելիս արմնկակալը բարձրանում է, ինչը թռիչքն ավելի հարմարավետ է դարձնում: Անհամեմատ հեշտ է նաեւ բազկաթոռը լքերը:
Սրահի պատին փակցված փոքր սեւ եռանկյունին նշանակում է, որ այդտեղ է գտնվում թեւի վրա տեսարանով ամենալավ տեղը: Այն անձնակազմին թույլ է տալիս արագ գտնել լավագույն տեսարանով իլյումինատորը՝ հետեւելու համար թեւերի տակ եղած դրությանը, եթե հաղորդիչները շարքից դուրս գան:
Արտակարգ իրավիճակի դեպքում ուղեկցորդները կարող են զբաղված զուգարան մտնել՝ այն բացելով փոքր կոճակի միջոցով: Այն առավել հաճախ գտնվում է ծխելու արգելքի նշանի տակ:
Եթե ուղեւորն իրեն ոչ համարժեք, ագրեսիվ է պահում, ապա ուղեկցորդներն իրավունք ունեն նրան ձեռնաշղթայելու, իսկ վայրէջքից հետո հանձնելու օդանավակայանի ոստիկանությանը: Սակայն դա ստանդատ մետաղական ձեռնաշղթա չէ, այլ սովորական մալուխային ձգանակ:
Օդանավի իլյումինատորի վրա փոքրիկ անցք կա՝ նախատեսված ապակու ներքին շերտում ճնշման վերացման համար: Քանի որ օդանավերը ճնշման ներքո են, կարիք ունեն յուրատեսակ պաշտպանական կափույրի, որպեսզի նվազագույնի հասնեն օդանավի պատուհանների վրա ահռելի ծանրաբեռնվածությունը:
Քչերն են մտածում, թե ուղեկցորդները որտեղ են քնում՝ երկարատեւ թռիչքների ժամանակ հերթափոխը հանձնելով գործընկերներին: Մինչդեռ կան մահճակալներով հատոևկ հատվածներ, որ անձնակազմը կարողանա հանգստանալ:
Ուղեւորների մեծ մասը զարմանում է, թե ինչու օդանավերում կան ներկառուցված մոխրամաններ, եթե օդանավի սրահում ծխելը խստիվ արգելված է: Սակայն ըստ անվտանգության կանոնների՝ օդանավում պետք է տեղ լինի, որտեղ կարելի է ծխախոը հանգցնել:
Օդանավի թեւերի վրա կան փոքր դեղին կեռեր: Ջրի վրա վայրէջք կատարելիս դրանք գործում են որպես ռուդիմենտար թեւքակալներ, կեռերին կարելի է պարան կապել, որ ուսեւորները սրահից թեւի միջոցով ավելի հեշտ դուրս գան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց