Իրանի հարավ-արևմուտքում 60 000 բնակչի են տարհանում ջրհեղեղի վտանգի պատճառով
Իրանի իշխանությունները ջրհեղեղի վտանգի պատճառով շուրջ 60 000 մարդու են տարհանում Խուզիստան նահանգի Ահվազ քաղաքից: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Խուզիստանի նահանգապետ Գոլամրեզա Շարիաթին: Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում է որպես նախազգուշական միջոց:
Հիշեցնենք, որ երկրում մարտի վերջերին սկսված հեղեղումների հետևանքով տուժել են Իրանի 31 նահանգից 25-ը: Առավել բարդ վիճակում են գտնվում Խուզիստան և Լուրեստան նահանգները: Տարերային աղետի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց