Թուրքիան սպառնացել է փոխարինող գտնել F-35 կործանիչներին
Անկարան կգտնի F-35-ի փոխարինող, եթե ԱՄՆ-ը հրաժարվի մատակարարել այդ կործանիչներն այն պատճառով, որ Թուրքիան գնում է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Եթե չստացվի գնել F-35, ապա Թուրքիան կգնի համանման ինքնաթիռներ այլ երկրներից։ Եվ այդպես կշարունակվի՝ մինչեւ հինգերորդ սերնդի մեր սեփական կործանիչների արտադրությունն սկսելը»,- ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվի Ս-400-ներ գնելու ծրագրից եւ որ ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը երկիր կհասնի հուլիսին։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչների հետ, դրանց հնարավոր ձեռքբերման պատճառով սպառնում է պատժամիջոցներով եւ քանիցս ասել է, որ կարող է հետ պահել կամ չեղարկել Թուրքիային սեփական նորագույն F-35 ինքնաթիռների վաճառքի գործընթացը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց