Մոլդովայի նախագահը կարձակի խորհրդարանը, եթե պատգամավորները չսկսեն աշխատել մինչեւ հունիսի կեսը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կարձակի խորհրդարանը, եթե օրենսդիր մարմինը չսկսի աշխատել մինչեւ հունիսի կեսը։ Այս մասին «НТВ-Молдова»հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահը։
«Եթե մինչեւ հունիսի կեսը ոչ մի օրենք չընդունվի, եթե խորհրդարանի խոսնակը չլինի, ապա ես կարող եմ արձակել խորհրդարանը»,- ասել է Դոդոնը։ Մեկնաբանելով խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու շուրջ բանակցությունների բարդությունը՝ նա վստահություն է հայտնել, որ վերջնաժամկետի մոտենալուն զուգընթաց պատգամավորները ավելի զիջող կդառնան։ Միաժամանակ, Դոդոնը վստահեցրել է, որ իրենն սատարող «Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը» չի վախենում արտահերթ ընտրություններից։
«Փետրվարի 24-ի ընտրությունների արդյունքներով, Մոլդովայի 101 տեղանոց խորհրդարան են անցել երեք խոշոր միավորումներ, որոնք պայմանավորվում են խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության կազմի մասին։ Դրանք են՝ նախագահին եւ Ռուսաստանի հետ հարաբերություններին աջակցող ՄՀՍԿ-ն (35 մանդատ), կառավարությունը վերահսկող Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը (30 մանդատ) եւ եվրոպամետ Acum («Հիմա») դաշինքը (26 մանդատ)։ Եւս յոթ տեղ ստացել է «Շոր» կուսակցությունը, երեք տեղ զբաղեցրել են անկախ պատգամավորները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց