Դանիայում առաջարկում են ծխախոտի գինը կրկնակի բարձրացնել, որպեսզի «չծխող սերունդ» հայտնվի
Դանիայում ծխախոտը կարող է կրկնակի թանկանալ՝ տուփը միջինը մինչեւ 11 եվրո: Սա տեղի կունենա, եթե երկրի կառավարությունն արձագանքի առողջապահության միջտարածաշրջանային կազմակերպության՝ Danske Regioner-ի կոչին, փոխանցում է «Եվրապուլսը»:
Danske Regioner-ի կարծիքով՝ եթե ծխելու դեմ պայքարի նոր միջոցներ չընդունվեն, Դանիան չի կարողանա կատարել ծրագիրը, որի համաձայն՝ 2030 թվականին երկրում պետք է մեծանա չծխող դանիացիների սերունդ:
2016 թվականից, երբ Դանիայի կառավարությունը հայտարարել էր «չծխող սերունդի» հայտնվելուն օգնելու իր ծրագրերի մասին, երիտասարդ դանիացիների շրջանում ծխողների բաժինն աճել էր գրեթե 5 տոկոսով: Այսօր 16-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդ դանիացիների 28,5 տոկոսը ծխում է ամեն օր կամ ժամանակ առ ժամանակ:
Բացի ծխախոտի գնի բարձրացումից, կազմակերպությունը կոչ է անում, օրինակ, ծխելն ամբողջությամբ արգելել ուսումնական հաստատություններում, ներառյալ համալսարաններում, եւ ծխելու հետեւանքների մասին ավելի շատ դասախոսություններ եւ դասեր անցկացնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց