ԱՄՆ-ը այսուհետ եւս պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հանդեպ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը համարում է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունը հաջողված է, եւ Վաշինգտոնը կշարունակի նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկում լսումների ժամանակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պատժամիջոցները շատ կարեւոր գործիք են։ Ես կարծում եմ, որ մենք դրանք շատ արդյունավետ ենք օգտագործել Ռուսաստանի դեմ, մենք կշարունակենք օգտագործել դրանք Ռուսաստանի դեմ՝ կապված նրա ոչ պատշաճ վարքագծի հետ, որպեսզի փոխենք նրա վարքագիծը»,- ասել է նա՝ պատասխանելով հանրապետական կոնգրեսական Քրիստոֆեր Ստյուարտի հարցին։
Օրենսդիրը նաեւ հայտարարել է, որ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» ամերիկյան օրենքով նախատեսվում է ռուսական մետալուրգիական եւ հանքարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների հանդեպ պատժամիջոցների կիրառում, սակայն նման սահմանափակումներ Վաշինգտոնի կողմից դեռ չեն մտցվել։
ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները սկսել է կիրառել 2014թ․ մարտին՝ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելով Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտությամբ եւ Ղրիմը ՌԴ-ին միացնելով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց