Պուտինը պատմել է Թրամփի հետ տարաձայնությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում V Միջազգային Արկտիկայի համաժողովի շրջանակում կայացած լիագումար նիստում, հայտարարել է, որ Ռուսաստանը «բազմաթիվ տարաձայնություններ ունի» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի ժամանակ բազմաթիվ հակառուսական պատժամիջոցներ են կիրառվել, որոնց հետ երկիրը համաձայն չէ եւ երբեք չի համաձայնվի:
Նա նաեւ շեշտել է, որ տարաձայնությունները վերաբերում են «որոշ ճգնաժամերի լուծմանը»:
«Սակայն եթե վերականգնվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը՝ լիարժեք, իրավահավասար, այդ թվում, այն հարցերի շուրջ, որոնք բխում են նաեւ մեր ու ողջ մարդկության շահերից, զինաթափման խնդրի վերաբերյալ, մենք միայն ուրախ կլինենք, մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Պուտւնը:
Ընդ որում Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ունեն նաեւ «համագործակցության տարրեր»: Պուտինը նշել է Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ համատեղ աշխատանքի մասին՝ չնայած դրա կարգավորման վերաբերյալ երկու երկրների տարբեր մոտեցումներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց