Google-ն Ավստրալիայում անօդաչու թռչող սարքերի միջոցով առաքման բիզնես կգործարկի
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ցանկանում է անօդաչու թռչող սարքերի միջոցով առաքման բիզնես գործարկել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Project Wing նախագիծն արդեն հավանություն է ստացել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայի օդային տարածքում նման գործունեություն ծավալելու համար:
Նախորդ 18 ամսվա ընթացքում Project Wing-ի շրջանակում փորձարկվել է Կանբերրայում մթերքի, ըմպելիքների, դեղորայքի, սուրճի և շոկոլադի առաքումը:
Իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են, երբ համապատասխան մասնագետներն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են անօդաչուների ապահովությունը և անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը:
Ըստ իշխանությունների՝ անօդաչուների մասնակցությամբ առաքումները որևէ վտանգ չեն ներկայացնում մարդկանց, անշարժ գույքի կամ օդում գտնվող ինքնաթիռների համար:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անօդաչուներին թույլատրվել է աշխատել միայն ցերեկային ժամերին, ինչպես նաև արգելվել է թռչել խոշոր ավտոճանապարհների վրայով և նվազագույն հեռավորություն պահպանել մարդկանցից:
Ըստ նախնական հաշվարկի՝ նոր բիզնեսը կարող է տարեկան հավելյալ 30-40 մլն դոլարի եկամուտ ապահովել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց