Ֆրանսիայում վեգան ակտիվիստները ավերել են ռեստորաններն ու մսի խանութները
Ֆրանսիայի հյուսիսում դատարանը բանտ է ուղարկել 2 վեգան ակտիվիստների մսի խանութների եւ ճաշացանկում մսի ճաշատեսակներ ունեցող ռեստորանների վրա կատարած հարձակումների շարքի համար, հայտնում է The Guardian-ը:
Լիլի դատարանը նրանց 6 եւ 10 ամսվա բանտարկության է դատապարտել հարձակումների համար, որոնք նրանք Ֆրանսիայի հյուսիսում կատարել են 2018 թվականի նոյեմբերից 2019 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում:
Չարագործները 23-ամյա բանվոր Սիրիլն ու մանկապարտեզի 29-ամյա աշխատակից Մաթիլդան են, որոնք մեղադրվում են հարակից մսի, ձկան խանութների, ինչպես նաեւ ռեստորանների ավերման ու հրկիզման մեջ:
Նշվում է, որ ըստ Ֆրանսիայի օրենսդրության՝ վեգանները, որոնց սպառնում է 2 տարուց պակաս պատիժ, կարող են բանտարկությունից խուսափել՝ դրա փոխարեն ուղարկվելով հանրային աշխատանքներ կատարելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց