Ռուսական հումանիտար շարասյունը հատել է հայ-իրանական սահմանը. ՌՀՀԱԿ տնօրեն
Հումանիտար օգնությամբ շարասյունը, որը երեկ ուղեւորվել էր դեպի Իրան, հաջողությամբ հատել է սահմանը։ Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի տնօրեն Յուրի Պոլեշչուկը։
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերները հանդիպել եւ շարունակել են բեռնափոխադրումը դեպի Թավրիզ։ «Ոչ մի խնդիր սահմանը հատելիս եւ հետագա ճանապարհին չի առաջացել։ Բոլոր կողմերը նախապես տեղեկացված էին շարասյան երթուղու մասին։ Հույս ունենք, որ երեկոյան բեռը կհասցվի նշանակման վայր»,- նշել է նա։
Պոլեշչուկը պարզաբանել է, որ Թավրիզի ընտրությունը որպես բեռները հասցնելու վայր պայմանավորված է քաղաքի լավ լոգիստիկ հնարավորություններով։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսին է օպերատիվ իրադրությունը աղետի գոտում, Յուրի Պոլեշչուկը նշել է, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր, տեղումները շարունակվում են։
Հայ-ռուսական հումանիտար արձագանքման համատնօրեն Պավել Գյոզալյանը, իր հերթին, հավելել է, որ շարասյունը կարող է արդեն վաղը հետ դառնալ։
Հիշեցնենք, որ հորդառատ տեղումների եւ հեղեղումների հետեւանքով Իրանի 31 նահանգներում տուժել է ավելի քան 750 մարդ, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է առնվազն 67 մարդ։ Լուրջ վնաս է հասցվել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքին եւ 25 հազար բնակելի տների։ Իրանական կողմի դիմումի հետ կապված՝ ընդունվել է որոշում Ռուսաստանի ԱԻՆ ուժերով, Հայաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ՝ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գծով, ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոց (վերմակներ, վրաններ եւ չափազանց կարեւոր այլ իրեր) ուղարկելու մասին, ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության միջոցների։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը