Ռեալը կարող է 500 մլն եվրո ծախսել Պոգբայի, Ազարի և Մբապեի տրանսֆերների վրա
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 500 մլն եվրո տրամադրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելուն, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբի» առաջնային տրանսֆերային նպատակներն են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ինչպես նաև «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարն ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:
Այս ֆուտբոլիստների թեկնածությունը հավանության է արժանացել Զինեդին Զիդանի կողմից, որը վերջերս է վերադառնալ մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ՊՍԺ-ին մոտ 280 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար: Բացի դա, իսպանացիները համաձայնեցրել են Ազարի հետ անձնական պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք` «Ռեալն» այս պահին Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում, ինչպես նաև դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան