Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Արցախ

ԵՄ-ն սատարում է ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծմանը. Սաջադ Քարիմ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա խնդիրների, լուծման հեռանկարների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է բրիտանացի քաղաքական գործիչ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ:

-Պրն Քարիմ, թեմայի համատեքստում նախ կցանկանայի անդրադառնալ վերջին ամիսների ամենացավոտ իրադարձությանը՝ ապրիլյան պատերազմին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդքան տարի անց Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները: Արդյո՞ք դրանք սպասելի էին:

-Եվրամիության սկզբունքային դիրքորոշումը, որը մենք բազմիցս կրկնել ենք տարիների ընթացքում, այն է, որ ներկայիս ստատուս քվոն այս հակամարտությունում անընդունելի և անկայուն է, որովհետև այն մշտապես պարունակում է սրացման և ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ: Այդ իսկ պատճառով մենք միշտ խոսել ենք երկարաձգված, այլ ոչ թե սառեցված հակամարտության մասին, և ես կարծում եմ՝ հենց ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր մտավախություններն արդարացված են:

-Միջազգային հանրությունն, այդ թվում նաև՝ Դուք, այս հարցի վերաբերյալ կոչեր հնչեցրիք, սակայն պաշտոնապես նախահարձակ կողմի վերաբերյալ ոչինչ չասվեց: Չեք կարծու՞մ, որ դա, այնուամենայնիվ, կարևոր էր: Կցանկանայի իմանալ՝ Ձեր անձնական կարծիքը:

-Տեսեք, հատկապես պատերազմի պարագայում չափազանց դժվար է ինչ-որ մեկի անձնական կարծիքը առաջ տանել, հատկապես, երբ մենք՝ որպես ԵՄ, անմիջական հասանելիություն չունենք դեպի տարածաշրջան. մի բան, որ մենք՝ որպես Եվրախորհրդարան, շատ անգամներ ենք առաջարկել: Այդ իսկ պատճառով, մենք միանշանակ սատարում ենք ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծմանը, ինչը մենք կոչ ենք արել ու շարունակելու ենք կոչ անել:

-Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտության լուծումը քաղաքական է, և դրան հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով: Բայց տարիների ընթացքում հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները այդքան էլ չեն տանում դեպի դրան, քանի որ Ադրբեջանը կարծես թե չի ցանկանում փոխել դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ:

- Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չի կարող լինել: Ներկայումս ստեղծված է մի իրավիճակ, որը երկարաձգված հակամարտություն է, այսինքն՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Նման ստատուս քվոն մշտական լուծում չէ:

- Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում կարո՞ղ է ինչ-որ դեր խաղալ:

-Այժմ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունների շարունակական գործընթաց: Այն կարող է կատարյալ չլինել, բայց միակն է, որ մենք ունենք և որին համաձայնել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Կասկածում եմ, որ այս փուլում նման նոր էլեմենտներ ներմուծելը կլինի խոհեմ:

- Պրն Քարի՛մ, իսկ ի՞նչ կասեք ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության՝ մասնավորապես տարեցների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին, որոնք փաստերով ներկայացվեցին մի շարք միջազգային կառույցների: Փաստն էլ այն է, որ զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին հանձնվեցին զինծառայողներ ի խոշտանգված մարմինները: Սա դեմ է պատերազմի բոլոր նորմերին: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է մեղավոր կողմին պատասխանատվության ենթարկել:

-Պատերազմի հանցագործությունները չափազանց լուրջ խնդիր են, որոնց մենք բոլորս պետք է տանք քաղաքական առաջնահերթություն: Հենց դրա համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է Միջազգային քրեական դատարան, որտեղ ուսումնասիրվում են ցեղասպանության, պատերազմի, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: ԵՄ բոլոր անդամ պետությունները վավերացրել են Հռոմի ստատուտը, որն ընկած է այս դատարանի ստեղծման հիմքում: Որպես Եվրախորհրդարան՝ մենք մշտապես հորդորել ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին, միանալ մեզ: Դժբախտաբար, Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել (Ադրբեջանն անգամ չի ստորագրել Հռոմի ստատուտը-հեղ.): Ես պարզապես կարող եմ կրկին հորդորել կողմերին և հուսալ, որ Հայաստանը կկարողանա ծառայել որպես օրինակ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին արդեն հայ-ադրբեջանական սահմանի վրա իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը: ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն 12 օր հետո հայտարարություն տարածեց՝ կողմերին հորդորելով հեռու մնալ ագրեսիայից և մեղադրանքներից: Կարծես փորձ արվեց կողմերի միջև դնել հավասարության նշան ՝ կրկին զերծ մնալով հասցեական կոչերից այն դեպքում, երբ Ադրբեջանն է, որ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ու նաև ըստ Մինսկի խմբի՝ հրաժարվում է իրականացնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

-Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց ներխուժման փորձի մեջ, ինչը հանգեցրեց զոհերի: Կարծում եմ՝ սա փաստացիորեն ճիշտ է, չնայած որ, այո՛, այն խուսափում է մեղադրանքը հստակեցնելուց: Նույն հայտարարությամբ նաև կոչ է արվում երկու երկրների ղեկավարներին աջակցել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի հաստատմանը, որը մենք լիովին սատարում ենք, և որի կարիքն արդեն տևական ժամանակ է կա:

-Պրն Քարի՛մ, իսկ ի վերջո ո՞րն է Ձեր անձնական կարծիքը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ:

-Իմ անձնական կարծիքն այն է, որ հակամարտության լուծումը կախված է ավելի շատ հենց Երևանից և Բաքվից, քան ինչ-որ այլ կառույցից, և որ ԵՄ-ն և միջազգային հանրությունը կարող են միմիայն միջնորդել և աջակցել, բայց ոչ ինքնուրույն լուծել այն: Հրադադարի խախտումները՝ չխոսելով նույնիսկ ապրիլյան դեպքերի մասին, ցույց են տալիս, որ ստատուս քվոն անկայուն է, իսկ բանակցային լուծումը անհրաժեշտորեն կներառի «տուր և վերցրու» բաղադրիչը բոլոր կողմերի համար:

tert.am