Մանվել Գրիգորյանը դուրս է գրվել «Նաիրի» ԲԿ-ից
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանը դուրս է գրվել «Նաիրի» ԲԿ-ից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ դուրս է գրվել, ինչն արդարացված չի համարում: «Այն աջակցությունը, որն ստանում էր հիվանդանոցում, բնականաբար, մեկուսարանում չի կարող ստանալ, դրանով պայմանավորված իրեն վատ է զգում»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ եթե նախկինում պարզապես ասում էին, որ Մանվել Գրիգորյանի շաքարը բարձրացել է, ինսուլինի կախվածությունը անխուսափելի է դարձել, հիմա արդեն մահ պատճառելու միտում է նկատվում, և ուրիշ պայմաններում կալանքի տակ չի գտնվի այդ մարդը:
«Հիվանդանոցում գտնվելը պարզապես իր ապրելու շանսն էր, որից զրկել են՝ հիվանդանոցից դուրս գրելով: Սա նպատակաուղղված միտումնավոր գործողություններ էին, որոնք նրա կյանքը փրկելու ուղղությամբ արված քայլը կանխեցին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր փետրվարի իննից:


















































Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
Առողջապահության նախարարը խոսեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim