27 բելգիացի Հիտլերի նշանակած կենսաթոշակն է ստացել
De Morgen հրատարակությունը հաղորդում է, որ Բելգիայի 27 քաղաքացիները շարունակում են Գերմանիայից կենսաթոշակ ստանալ, որը նշանակվել է դեռ 1941 թվականին նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտելրի կողմից, գրում է RT-ն:
Նշվում է, որ տվյալ կենսաթոշակը երաշխավորվել է ֆաշիստական Գերմանիայի կողմից «չեզոքության, հավատրմության եւ հնազանդության համար»:
Հրատարակությունը նշում է, որ 1949 թվականից հետո Գերմանիան, լինելով Հայրենական մեծ պատերազմում պարտված պետության իրավահաջորդը, միջազգային իրավունքի շրջանակում ստանձնել է Երրորդ ռեյխի պարտավորությունները, ներառյալ կենսաթոշակային, դրա համար էլ շարունակել է գումարները փոխանցել:
Հոդվածում ներկայացված տեղեկատվության համաձայն կենսաթոշակ ստացողները Գերմանիայի կողմից մարտնչած մարդիկ են կամ նրանց ժառանգներն են: Տվյալ վճարների մասին հաջողվել է իմանալ միայն այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել ԵՄ որոշումը, որը անդամ երկրներին պարտավորեցրել է փոխանակվել կենսաթոշակների միջպետական վճարումների մասին տեղեկատվությամբ:
Հաղորդվում է, որ այժմ Բելգիայի պատգամավորները մտադիր են իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո