Ֆրանսիայում հակասեմական հարձակումներից հետո տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ (լուսանկարներ)
Ֆրանսիայի տարբեր հատվածներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու վերջերս երկրում նկատվող հակասեմական հարձակումների քանակի զգալի աճի դեմ:
Ինչպես նշում է The Guardian-ը, բողոքի ակցիաներին մասնակցել են նաև բոլոր կուսակցությունների առաջնորդները, այդ թվում՝ նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, որոնք համընդհանուր «Բավակա՛ն է» կարգախոսի ներքո դատապարտել են հակասեմականության դրսևորումները:
Մինչդեռ գործող նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Փարիզում Հոլոքոստի զոհերի հուշահամալիր:
Պարբերականը գրում է, որ աշխարհում խոշորագույն հրեական համայնքներից մեկն ունեցող Ֆրանսիայում վերջին շրջանում հակահրեական հարձակումների աճ է գրանցվել: Մասնավորապես՝ Էլզաս նահանգի հրեական գերեզմանատներից մեկում վանդալները պղծել են մոտ 80 շիրիմ: Մակրոնը երեքշաբթի այցելել է դեպքի վայր ու ասել, որ իր համար կարևոր է այս պահին հրեական համայնքի կողքին լինելը:
Բացի այդ, անցած հանգստյան օրերին Փարիզում հակակառավարական ցույցերի ընթացքում ատելությամբ լի խոսքեր են ասվել ծագումով հրեա ֆրանսիացի փիլիսոփա Ալեն Ֆինկելկրաուտի հասցեին: Ոմանք նրան «կեղտոտ սիոնիստ» են անվանել ու վանկարկել, որ «Ֆրանսիան պատկանում է ֆրանսիացիներին»:
Հակասեմականության դրսևորման մեկ այլ գործողություն է տեղի ունեցել Փարիզի արվարձաններից մեկում, որտեղ երկու դեռահաս հրացանով կրակել են սինագոգի ուղղությամբ:
Մինչդեռ ամսվա սկզբին սվաստիկայի նշաններ են նկարվել Հոլոքոստը վերապրած հանգուցյալ քաղաքական գործիչ Սիմոն Վեյլի դիմանկարների վրա:
Կառավարությունը նախազգուշացրել է, որ «հակասեմականությունը թույնի պես տարածվում է Ֆրանսիայում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո