Զինծառայողը պատճենահանող սարքով թղթադրամներ է տպել հարսանեկան ծախսերի համար
Մալայզիայում զինծառայողը, որի հարսանիքը նշանակված է մարտի 30-ին, ծախսերը հոգալու համար փողեր է կեղծել ու ձերբակալվել, գրում է Asia One հարթակը: Գումարի չափը շուրջ 1000 ԱՄՆ դոլար է կազմել:
Հարթակը նշում է, որ 28-ամյա տղամարդը մի քանի օր շարունակ ռազմաբազայի պատճենահանման սարքով տպել է թղթադրամները և դրանք տվել հարսնացուին՝ խառնելով իսկական փողերի հետ:
Հարսնացուին կասկածելի են թվացել որոշ թղթադրամներ, սակայն զինծառայողը նրան հավաստիացրել է, որ թղթադրամները բանկոմատից է ստացել, և դա ապացուցելու համար նրան ցույց է տվել բանկոմատի աղբարկղից հավաքած կտրոնները: Հարսնացուն, սակայն, խորհուրդ է տվել ոստիկանություն դիմել և հայտնել բանկոմատից ստացած կեղծ թղթադրամների մասին:
Տղամարդը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հույս ունենալով, որ բանկը կեղծ թղթադրամներն իրականով կփոխարինի, սակայն հաջորդ օրը նրան ձերբակալել են:
Կարճատև հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդը թղթադրամները տպել է պատճենահանող սարքի միջոցով, որը թղթադրամների հետ միասին առգրավվել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո