Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ (լուսանկարներ)
Հայկական երիտասարդական ֆեդերացիան բողոքի ակցիա է անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի՝ 1988-1992թթ. տեղի ունեցած ջարդերի համար:
Ինչպես նշում է Asbarez-ը, ակցիան նվիրված է եղել նաև 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ դավադիր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված դաժան սպանության 15-րդ տարելիցին:
Նշվում է, որ բողոքի ակցիային Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչներից բացի մասնակցել են Վաշինգտոնի հայ համայնքի անդամները:
Մասնակիցները ծածանել են Արցախի դրոշը ու Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ պաստառներ:
Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ազատության և անվտանգության գաղափաներին, ինչպես նաև մտահոգությունն այն առնչությամբ, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ գործադրվող ճնշումն ավելանում է տարածքների զիջում պահանջող Մադրիդյան սկզբունքներն ընդունելու հարցում:
Նշվում է, որ ակցիայի ժամանակ մասնակիցներն աղոթել են հիշյալ ջարդերի զոհերի և Գուրգեն Մարգարյանի հոգու հանգստության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո