Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր

Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում
Աշխարհ

Կոլումբիական քաղաքը մերժել է 35 մլրդ դոլարանոց ոսկու հանքը՝ նախընտրություն տալով մաքուր օդին, ջրին եւ պարզ կյանքին

Կոլումբիական քաղաքը մերժել է 35 մլրդ դոլարանոց ոսկու հանքը՝ նախընտրություն տալով մաքուր օդին, ջրին եւ պարզ կյանքին: Այս մասին հայտարարություն է տաածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես ուղիղ ժողովրդավարության միջոցով փոքրիկ քաղաքը մերժեց հանքարդյունահանման հսկայածավալ ծրագիրը։

Համաշխարհային բանկը շատ էր ցանկանում Կոլումբիայի Կահամարկա քաղաքում իրականացնել ոսկու արդյունահանման իր ծրագիրը, բայց այս փոքրիկ քաղաքի բնակիչները դեմ քվեարկեցին հսկայածավալ այդ ծրագրին, որը հիմնովին կփոխեր իրենց կյանքը:

Տեղացիներն այս ծրագիրն անվանում էին «Auntie Anglo-Gold» (անգլո-ոսկի մորաքույր), ինչը ոչ միայն հղում է անում այն ազգությանը, որն այս ծրագրից առավելագույն օգուտներն էր ստանալու, այլեւ, որքան էլ հեգնական թվա, այն ընկերության իրական անվանումն է, որն արդեն իսկ հասցրել է իր հանքարդյունաբերական պրակտիկաներով պատառ-պատառ անել Կոլումբիայի այլ փոքր քաղաքները: AngloGold Ashanti-ն ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում:

AngloGold-ը շուրջ տաս տարի շարունակ զավթել էր Կահամարկան՝ պարզապես ակնկալելով, որ կարողանալու է իրագործել իր բազմամիլիարդանոց ծրագիրը, սակայն տեղի բնակիչների շրջանում անցկացված քվեարկությամբ ծրագիրը մերժվեց: Բնակիչներից ընդամենը 76-ն էին կողմ քվեարկել հանքի բացման ծրագրին՝ այն դեպքում, երբ 6100-ից ավել բնակիչ քվեարկել էին դեմ։ Կոլումբիայի մի շարք այլ քաղաքներ եւ գյուղեր մտադիր են նմանատիպ հանրաքվեներ անել, փորձելով այդ եղանակով արգելափակել հանքարդյունահանման ծրագրերն իրենց տարածքներում:

Կոլումբիայի կառավարությունը նույնպես ջատագովում էր այս ծրագիրը՝ ներկայացնելով այն որպես մարքսիստ ապստամբների դեմ երկարաձիգ պայքարի պատմությունը հաղթահարելու անհրաժեշտ միջոց: Հազարավոր անօրինական հանքեր տասնամյակներ շարունակ ֆինանսավորել են ահաբեկիչների եւ թմրանյութերի մաքսանենգների գործունեությունը: Կահամարկայում, ինչպես նաեւ Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի այլ վայրերւմ արդյունահանվող ոսկու գերակշիռ մասը գնում են ԱՄՆ ընկերությունները:

Շատերը չգիտեն, որ այն ծավալի հանքարդյունաբերությունը, ինչպիսին նախատեսում էր Anglo Gold-ը, վտանգ է սպառնում սովորական գյուղացիական կյանքին: Քվեարկությունից առաջ LaColosa («Կանխագուշակված մահ») զեկույցում ուրվագծվում էին ոսկու հանքի բազմաթիվ բացասական հետեւանքները: Նկարագրված տագնապալի հետեւանքներից որոշները հետեւյալն էին՝

Նման հանքերի պարագայում գրեթե միշտ նախապատվություն են ստանում արտաքին ներդրողները, ոչ թե տեղական համայնքները:

Արտասահմանյան ընկերությունը լավ վճարված գովազդներով հաճախ կլանում է ամբողջ մեդիա դաշտը, որի նպատակն է իր կողմը գրավել տեղացիներին եւ ազդեցություն ունենալ քաղաքական գործիչների վրա, որպեսզի ստանա իր ծրագրի համար անհրաժեշտ թույլտվությունները:

Հանքարդյունաբերական ծրագրերը հաճախ կանխամտածված կերպով բաժանում են տեղական համայնքները, իսկ հետո կախվածություն են առաջացնում ընկերության գործունեությունից:

Հանքարդյունահանող ընկերությունների գործողությունները միշտ խոշոր ծավալներով վնասում են բնական միջավայրը, եւ գրեթե անհնարին են դարձնում քաղաքի վերականգնումը հանքարդյունաբերության ավարտից հետո:

Մեկ ոսկու արդյունահանման ծրագրի արդյունքում սովորաբար ոչնչացվում է 100-ավոր հեկտար արժեքավոր, անփոխարինելի էկոհամակարգ։

Առաջանում են առնվազն 100 միլիոն տոննա թափոնակույտեր, որոնք լցվում են ձորերի մեջ։ Սովորաբար դրանք հագեցած են լինում հանքի քիմիական նյութերով:

Ոսկու հանքի պատճառով առաջացած թունավոր թափոնները պահելու տեղ չկա, այդ պատճառով դրանք սովորաբար հետ են լցնում բնության մեջ:

Ցանկացած ծավալի ծրագրի համար պահանջվող ջուրն ու էլեկտրականությունը բազմակի անգամներ գերազանցում է որեւէ քաղաքի տնային սպառման ծավալները:

Հանքարդյունաբերությանն ընդդիմացող մարդիկ համարվում են ռիսկ, նրանց հաճախ ճնշում են, բռնության ենթարկում, սոցիալական կամ ֆինանսական առումով ոչնչացնում, իսկ երբեմն նաեւ՝ սպանում:

Հանքարդյունաբերությանն են տրամադրվել անտառային արգելոցների պահպանվող տարածքներ, իսկ տեղի բնակիչներն այդ մասին իմացել են միայն այն բանից հետո, երբ ընկերությունները թույլտվություններ են ստացել պատառոտելու այդ պահպանվող տարածքները:

Բացահայտվել է, որ քաղաքական մարմինների անդամների կեսից ավելին ուղղակի ֆինանսական կապեր է ունեցել այնպիսի հանքարդյունաբերական ընկերությունների հետ՝ ինչպիսին AngloGold-ն է:

Չնայած ավելի լավ կյանքի մասին խոստումներին՝ սովորաբար հանքի գործարկումից անմիջապես հետո տեղացիները ստիպված են լինում առերեսվել ապրուստի թանկացման, մարմնավաճառության եւ բռնությունների աճի, սարսափելի աշխատանքային եւ բնապահպանական պայմանների հետ:

Կահամարկայի բնակիչներն ասում են, որ ավելի լավ է իրենք շարունակեն լոբի, բանան եւ առակաչա (գազարանման բանջարեղեն, որին անվանում են իրենց ոսկին) աճեցնել: Պարտադիր, օրինական հանրաքվեով նրանք որոշում ընդունեցին արգելել ամեն տեսակի հանքարդյունաբերությունը՝ վախենալով, որ այն կարող է աղտոտել ջուրը, ոչնչացնել լեռներն ու վնասել իրենց համայնքին: Շնորհավորում ենք եւ տոնում ենք քո ընտրությունը, Կահամարկա: Թող քո փարթամ անտառներն անխախտ լինեն, ու թող նրանք հեռու մնան կորպորատիվ առեւտրի եւ թմրանյութերի վաճառքի կեղտոտ ձեռքերից: