Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։
Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։
Զրուցակիցները խոսել են տնտեսական, առևտրային, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարների, մասնավորապես արհեստական բանականության մշակման հարցում գործակցության, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո