Ամստերդամում բարեփոխում են հանրահայտ Կարմիր լապտերների թաղամասը
Ամստերդամի իշխանություններն այլեւս չեն ցանկանում, որ «սիրո քրմուհիները» լինեն զբոսոսաշրջային տեսարժանություն, եւ որոշել են բարեփոխել Կարմիր լապտերների թաղամասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՏՕՌ-ին:
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման կոչ է արել փոփոխություններ կատարել հայտնի թաղամասում: Ըստ նրա՝ մարմնավաճառությունը զբոսաշրջային տեսարժանություն դարձնելը «նվաստացուցիչ» եւ «անթույլատրելի» է:
ԶԼՄ-ների հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ ցանկանում է դիտարկել թաղամասի բարեփոխման բոլոր տարբերակներն ստատուս-քվոն փոխելու համար:
Նրա խոսքերով՝ հանգամանքները, որոնց պարագայում սեքս-ոլորտի աշխատակցուհիները կատարում են իրենց պարտականությունները, վատթարացել են: «Սիրո թաղամասն» այցելող օրեցօր ավելացող զբոսաշրջիկները ոչ միայն խանգարում են «կիսալույսի տիկնանց» ջանքեր գործադրել, այլեւ սպառնում են նրանց անվտանգությանը: Ֆեմկե Հալսեման ընդգծել է, որ բաց մարմնավաճառության ամստերդամյան ավանդույթն «էլ ավելի է կապվում բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից կանանց նվաստացնելու հետ»:
Ըստ ակտիվիստների՝ Ամստերդանում սեքս-աշխատակիցների շահագործումը հեռուն է գնացել, եւ, անկախ սեքս-բիզնեսի նկատմամբ կարծիքների, «ներկայիս իրավիճակն անհնար է արդարացնել»: Այժմ նիդերլանդյան քաղաքական գործիչները բացահայտ կերպով կոչ են արել քաղաքի իշխանություններին արգելել հանրային մարմնավաճառությունը: «Այդ կրկսեը, այդ հասարակական «մսի շուկան» նվաստացուցիչ է», հայտարարել են միջկուսակցական խմբում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո