«Մեզ Եվրամիություն չեն ընդունում, որովհետև մենք մահմեդական երկիր ենք». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե ինչու, ըստ նրա, Թուրքիային չեն ցանկանում Եվրամիության կազմ ընդունել, գրում է news.rambler.ru գործակալությունը:
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Թուրքիան մահմեդական երկիր է:
«Մեզ Եվրամիություն չեն ընդունում, որովհետև մենք մահմեդականներ ենք: Դե թող այդ մասին ուղիղ ասեն, սակայն չեն կարող: Տեսախցիկի առաջ մի բան են ասում, փակ դռների ետևում՝ մեկ այլ բան»,- ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ երկրի առաջ մշտապես նոր պայմաններ են դնում Եվրամիության կազմ ընդգրկվելու համար:
«Սկսեցին 15-ից, հասան 35-ի»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալու հայտ է ներկայացրել 1987 թվականին և դարձել անդամակցության թեկնածու 1999-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո