Դեմոկրատները Թրամփի դեմ հետաքննություն են սկսել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հարցերով հանձնաժողովը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հետաքննություն է սկսվել նախօրեին երկրում արտակարգ դրություն սահմանելու առնչությամբ:
Այս մասին գրում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ արտակարգ դրության սահմանումը նախագահին հնարավորություն է տալիս 8 մլրդ դոլար ստանալու Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար և որ ամենակարևորն է՝ Թրամփը պատի ֆինանսավորման հարցում այլևս օրենսդիր մարմնի հավանության կարիքը չունի:
Կոնգրեսականները մտադիր են ցուցմունք տալու նպատակով հարցաքննության հրավիրել նախագահի խորհրդական Փեթ Չիպոլոնեին ու ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:
«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրություն հայտարարելու Ձեր որոշումն իշխանությունների տարանջատման սկզբունքի և Սահմանադրությամբ ամրագրված Ձեր սեփական պարտականությունների անխոհեմ չարաշահում է: Սահմանադրությունը Կոնգրեսին օժտել է «դրամապանակի իշխանությամբ» և միանշանակ խոսում է այն մասին, որ օրենքով սահմանված նշանակումներից բացի այլ տարբերակով չի կարելի գանձապետարանից գումար հատկացնել»,-հայտարարել են հանձնաժողովի անդամները՝ դիմելով Թրամփին:
Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ Կոնգրեսից 5,7 մլրդ դոլար էր պահանջել պատի կառուցման համար, սակայն մերժվել էր: Դրա պատճառով նա հրաժարվել էր ստորագրել բյուջեի օրինագիծը, ինչն էլ հանգեցրել էր երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո