Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր

Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում
Մամուլ

ԱՄՆ-ն պետք է ակտիվացնի հետհեղափոխական բարեփոխումների հարցում Հայաստանին աջակցությունը

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ԱՄՆ-ին հնարավորություն են ընձեռում երկրին օգնել վերականգնելու արտասահմանյան գործընկերների աջակցությունը: Այս մասին «Carnegie Endowment for International Peace», կայքում հրապարակված իր զեկույցում նշել է անկախ փորձագետ, ժողովրդավարացման հարցերով մասնագետ Ռեյ Ջենինգսը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հաստատել է իր հավատարմությունը օրենքի գերակայությանը, անցումային արդարադատության համակարգի ստեղծմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի ակտիվացմանը, սակայն հետահեղափոխական շրջանում ԱՄՆ աջակցությունն այդպես էլ չամրապնդվեց: «Փաշինյանի խորհրդականներն առաջին հերթին տեխնիկական օգնության անհրաժեշտություն ունեն ռազմավարական հաղորդակցությունների, խնդիրների կառավարման եւ առանցքային կառավարական նախաձեռնությունների սխեմաների կազմման ոլորտներում»,- նշում է Ջենինգսը, որը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի անցումային զարգացման հարցերով խորհրդական է:

Հեղինակի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է սկսի փոքր, բայց կարեւոր խնդիրների լուծումից, ասենք՝ աղբի հավաքումից եւ տարածքների կանաչապատումից:

Նա առաջարկում է նաեւ քննարկել անցումային արդարադատության համակարգի ստեղծման հարցը:

Փորձագետը նշում է, որ ԱՄՆ կառավարությունն, իր հերթին, պետք է ընդլայնի համագործակցությունը Ամերիկայի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ, քանի որ նրանցից շատերը ամերիկացի կոնգրեսականների մեծ աջակցությունն են վայելում: Հեղինակի խոսքով՝ նոր կառավարությունը ստիպված է բախվել ապատեղեկատվության սպառնալիքին, որն ուղղված կլինի «առանցքային պետական գործիչների վարկաբեկմանը, սոցիալ-քաղաքական կայունության եւ բարեփոխումների իրականացման գործընթացի խափանմանը»: Այս ենթատեքստում նոր կառավարությանն անհրաժեշտ է «կոնտենտի հսկողության եւ մշակման ներուժի ամրապնդման աջակցություն», նշում է հեղինակը:

Հոդվածի հեղինակն անդրադարձել է նաեւ ռուս-հայկական հարաբերություններում փոփոխություններին: Փորձագետը նշում է, որ Մոսկվան վստահությունը կորցնում է Ռուսաստանի հետ ամուր կապերի պահպանման մասին Փաշինյանի հայտարարությունների հանդեպ: «Այնպիսի անհատների դեմ քննությունը, ինչպիսին են Մանվել Գրիգորյանը, Տարոն Մարգարյանը, Յուրի Խաչատուրովը եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին դրդեցին Փաշինյանին զգուշացնել «քաղաքական դրադապատճառներով կալանավորումների» անցկացման մասին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցից հետո ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հույս հայտնեց, որ Երեւանը կհակազդի ԱՄՆ-ի կողմից «քողարկված շանտաժին եւ ճնշմանը»,- գրում է փորձագետը:

Զեկույցում նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է ընդլայնի Հայաստանի հետ իր ռազմական փոխգործակցությունը տարերային աղետներին պատրաստվածության հարցում, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության բարելավման, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտում բարեփոխումների հարցերում: Հեղինակի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների համար էական ազդանշան կդառնա Ամուլսարի հանքավայրի հարցի կարգավորման գործում Հայաստանի կողմից ցանկության դրսեւորումը: Հեղինակը նշում է, որ արեւմտյան ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է դատական իշխանության անկախություն, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ պայմանագրերի ընդլայնում, ԱՄՆ համագործակցություն մյուս արեւմտյան գործընկերների հետ: «Չորրորդ՝ ԱՄՆ-ն ԵՄ իր գործընկերներին պետք է կոչ անի արագացնել Հայաստանի հասնաելիությունը ԵՄ տեխնիկական օգնությանը եւ նյութական աջակցությանը»,- հավելել է մասնագետը:

Զեկույցի հեղինակն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:

Ադրբեջանը Ղարաբաղի հայերի իրավունքը ճանաչում է միայն Հայաստանի կողմից վերահսկվող տարածքները հանձնելու դիմաց, նշում է հեղինակը՝ հավելելով, որ այս դիրքորոշումն ունի նաեւ ԱՄՆ-ն, սակայն անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել:

Ջենինգսը նշում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդատվական օգնության կարիք ունի, որ Երեւանին օգնի իրականացնել կարճաժամկետ նախաձեռնությունները, ինչպես՝ ականապատված դաշտերի նշումը եւ գերիների փոխանակումը:

Երկրորդ՝ Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին պետք է օգնություն ցույց տալ ռեսուրսների օգտագործման, փորձագետների ներգրավման հարցերում, որոնք շահագրգռված են այս հակամարտության այլընտրանքային կարգավորման սահմանմամբ: Երրորդ՝ քաղաքացիների ներգրավմամբ դիվանագիտությունն անհրաժեշտ կլինի երկրների կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար՝ փակուղուց դուրս գալու նպատակով:

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական անցումը Միացյալ Նահանգներին հնարավորություն է ընձեռում օգնություն ցուցաբերել կարեւոր դաշնակցին եւ վերականգնել արտասահմանում ժողովրդավարական գործընկերների աջակցությունը, որոնք ոգեշնչված են նույն արժեքներով»,- ամփոփել է փորձագետը: