ԱՄՆ Կոնգրեսի ծախսերի մասին օրինագծում Թուրքիային արգելվում է զենքի ու ռազմական ինքնաթիռների վաճառքը
Երեկ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է ծախսերի մասին մասշտաբային օրինագիծը, որում ներառված է Թուրքիային վերաբերող երկու դրույթ: Դրանք վայելում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Առաջնորդների հունա-ամերիկյան խորհրդի աջակցությունը (HALC):
Առաջին դրույթով արգելվում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե իհարկե, պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին չտեղեկացնի, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները, որոնք 2017-ի մայիսին Վաշինգտոնում ծեծել էին Էրդողանի այցի դեմ հանդես եկող ամերիկացի ցուցարարներին, պատասխանատվության կենթարկվեն:
Երկրորդ դրույթն արգելում է Թուրքիային ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումն այնքան ժամանակ, քանի դեռ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին չի ներկայացրել զեկույց, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումը հետևանքներ չի ունենա ազգային անվտանգության համար:
HALC-ի ղեկավար Էնդի Զեմենիդը և ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել են «Կոնգրեսի մշտական զգոնությունը, որ Թուրքիային զենք վաճառելը կարող է տարածաշրջանային խնդիրներ առաջացնել», նաև հավելել են, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի տարածաշրջանում իր` ավելի անխոհեմ դարձող քաղաքականության և անգամ ԱՄՆ-ում հանդուգն բռնի գործողությունների համար:
Օրինագիծը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ուղարկվել է Սպիտակ տուն` նախագահի ստորագրմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո