Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր

Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում
Աշխարհ

Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել հաջողական գիտական ու տեխնոլոգիական երկիր. Արմեն Սարգսյանի դասախոսությունը Հայդելբերգի համալսարանում

Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին։ Գերմանիայի հնագույն համալսարաններից Հայդելբերգում ուսանողների և դասախոսների առջև ելույթ ունենալիս երեկ այսպես ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է և փոխվում է դրամատիկ կերպով»,- նկատեց նա: Իր ելույթում նախագահը նշեց, որ ուրախ է լինել աշխարհի ամենահին համալսարաններից մեկում, որն աշխարհին մեծ թվով Նոբելյան մրցանակակիրներ է տվել։

Նրա ելույթը, մասնավորապես, ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարությունների կարևորության մասին էր:

«Բարի գալուստ նոր աշխարհ, որը գեղեցիկ է։ Այն ինձ հիշեցնում է ռենեսանսի ժամանակաշրջանը կամ վաղ 20-րդ դարը, երբ մեծ հայտնագործություններ արվեցին։ Ներկայում մեծ թվով հարցեր կան, և մարդիկ հանդես են գալիս խնդիրների լուծման ոչ ստանդարտ գաղափարներով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորhիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու և այն անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»,- նշել է նախագահ Սարգսյանը։

Նախագահն ընդգծեց, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։ «Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք, ուժեղ կերպով փոխկապակցված ենք։ Սա մի ազգ է, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների, կրոնների խաչմերուկում ու կարողացել ենք վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է»,- ասաց նա:

Երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, ըստ նախագահի, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ «Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնյա ժառանգություն։ Եվ այս նոր աշխարհում ժամանակն է ցույց տալու, որ փոքրը կարող է լինել գեղեցիկ։

Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»,- նշեց նա:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի` մասնավորապես Հայդելբերգի հետ։ «Եվ այդ համագործակցության հարցում պետք է կենտրոնանանք ապագայի, նոր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության վրա։ Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում։ Կարող ենք ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում նոր ուսումնասիրություններ անել միասին։ Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ, երբ ես ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին»,-ասաց նա ներկաներին:

Հետո նա հավելեց, որ իսկապես ունի գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել փոքր, սակայն շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ «Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ իբրև ընկերոջ։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև։ Առավելագույնը, որ կարող եմ անել, այս համագործակցությունն իրական դարձնելն է»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նա հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարությանը՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել է բուհի իրականացրած կրթական ծրագրերին, ներկայացրել է նաև հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Իսկ մինչ իր ելույթը նա նաև այցելել էր Հայդելբերգի համալսարանի գրադարան և ծանոթացել այնտեղ պահվող միջնադարյան գրքերի։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է հնագույն ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի աշխատանքն ու ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր աշխատանքներ կարող են իրականացնել։

tert.am