Հայաստանից բացի, ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել են Զասի թեկնածությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը:
2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման վերաբերյալ համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է, որոշման սոտրագրումը անհատական կարգով է կազմակերվել: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «Կոմերսանտը»:
«Լրատվամիջոցներում հայտնված հակասական լուրերի եւ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման ընթացակարգը կազմակերպվել է ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ պետության ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների եղանակով», - նշվում է հաղորդագրությունում:
Զայնետդինովը հաղորդել է, որ դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 20-ը նման հանդիպումներ են անցկացվել Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ: Հանդիպումների ժամանակ, նրա հաղորդմամբ, նախագահները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումն ավելի ուշ ժամկետի է տեղափոխվել», - նշել է նա:
Զայնետդինովը հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը, կատարելով կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ, Ղրղզստանի Հանրապետության ղեկավար Սորոնբեյ Ժեենբեկովի հանձնարարականները, Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի եւ ՀԱԽ-ի որոշումների նախագծեր է պատրաստել:
«Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին ՀԱՊԿ անդամ պետություններում քննարկելու համար»,— ասել է նա:


















































Պեսկով. ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ պարզել Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում աշխատանքի «սառեցման» մասին
Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի անորոշությունը ցավալի է կազմակերպության համար
ՀՀ վարչապետը չի պատասխանում հանդիպելու առաջարկին. Ստանիսլավ Զասը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim