«Իրատես». Բախում կա. Փաշինյանը չի ցանկանում, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա
«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից 10-ն առկա է հենց «Լուսավորի» թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում:
Վանաձորի քաղաքապետարանի «Իրատեսի» աղբյուրը հայտնում է, որ գործընթացը, ըստ երեւույթին, այդպես էլ կյանքի չի կոչվի, քանի որ նոր իշխանությունները ոգեւորված չեն Քրիստ Մարուքյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով:
«Հայտնի է, որ ԱԺ «Ելք» դաշինքը փլուզվեց այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնեց իր նախկին թիմակիցներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին, ու հիմա տրամաբանական չէ կարծել, թե վարչապետը կցանկանա օժանդակել, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա:
Նրանց միջեւ ներքին բախում կա, ու, հնարավոր է, վարչապետ Փաշինյանին գոնե այս պահին ձեռնտու է, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց,- եթե ԼՀ-ի թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու այս գործընթացը չհաջողի, ապա, հավանական է, որ այդքան ցանկալի պաշտոնին հասնելու համար նոր սցենարներ մշակեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի