Հենց ասում ես՝ գործ արեք, ասում են՝ մինչեւ չլինեն ընտրությունները. Աշոտյան
Եթե կարծում եք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են պատճառը, որ Կառավարությունը գործ չի անում, այս Կառավարությունը չպետք է ընդհանրապես ձեւավորվեր։ Այսօր՝ հոկտեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ–ական պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եթե այս Կառավարությունն ասելու էր, որ չի աշխատելու, մինչեւ չլինեն ընտրությունները, ապա մայիսի 8–ին պետք չէր առաջադրվել, ընտրվել եւ այդ ժամանակ լինեին արտահերթ ընտրություններ, ու ունենայինք գործ անող Կառավարություն։ Ոչ թե վերցնեին պորտֆելները, աշխատավարձ ստանային, իր լիազորությունների մեջ են, բայց հենց ասում ես՝ գործ արեք, ասում են՝ մինչեւ չլինեն արտահերթ ընտրություններ։ Չգայիք Կառավարություն, չկազմեիք Կառավարության ծրագիր»,– ասաց Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գործարարներն ասել են՝ ներդրումներ կանեն արտահերթ ընտրություններից հետո, Արմեն Աշոտյանը նշեց. «Այսօր մեծ հաճույքով լսեցի վարչապետի գլխավոր խորհրդականին, որ ասում էր՝ ներդրումները կապ չունեին արտահերթ ընտրությունների հետ։ Սիրում եմ ազնիվ մարդկանց, ուրախ եմ, որ Կառավարության մեջ կան այդպիսի մարդիկ»։


















































Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի