Պարզվում է՝ արտահերթ ընտրությունների ժամկետը պետք է հարմար լինի միայն մեկ քաղաքական ուժի. Հովհաննիսյան
Էլեկտրոնային համակարգը չէր գործարկվել, որովհետեւ քարտերը հավաքել էին «Ելք» խմբակցության պարգամավորները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ անելու օրինագծի քվեարկության ընթացքը խորհրդարանում։
Հարցին, թե բաժանարար գծեր են դրվում, Հովհաննիսյանն ասաց. «Գիտեք ինչն է խնդիրը, ես անկեղծ եմ ուզում լինել ձեզ հետ։ Մենք ընդամենն օրենքի նախագիծ էինք բերում ՝ կարգավորելու համապատասխան իրավիճակները։ Սա մեկնաբանվեց որպես վարչապետի ընտրության ամենահավանական, փաստրեն այս խմբակցության կողմից պատկերացվող միակ տարբերակի դեմ ակցիա, ինչն այդպես չէր»։
Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ՀՀԿ պատրաստ է բանակացությունների. «Մենք բանակցությունների պատրաստ ենք, արտահերթ ընտրությունների պատրաստ ենք, մենք ընդամենը խնդիր ունեինք ժամանակահատվածի հետ։ Բայց պարզվում է, որ ժամանակահատվածը պետք է հարմար լինի բացառապես մեկ քաղաքական ուժի։ Դրա մասին էր ընդամենը խոսքը»։
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը արտահերթ նիստից առաջ հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը։


















































Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի