ՀՀ-ում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ, ներկա է լինելու նաև Մոնակոյի արքայազնը
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը՝ նշելով, որ ներկայումս այդքան երկրների ղեկավարներ են հաստատել իրենց մասնակցությունը, հնարավոր է՝ թիվը փոխվի:
«Իրենց մասնակցությունն են հաստատել երկու փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ: Դա այս պահի դրությամբ: Մենք դեռ ունենք գրանցման համար մի քանի օր ժամանակ, այս թիվը կարող է աճել: Իր բովանդակությամբ այս միջոցառումն իսկապես աննախադեպ է լինելու՝ կապված նաև Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրությամբ:
Եթե համեմատենք Ֆրանկոֆոնիայի նախորդ միջոցառումների հետ, ապա կարող ենք ասել, որ այս միջոցառումը ներկայացուցչական առումով առանձնանում է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել բոլոր մասնակիցների այցելությունը, դրա համար բավականին երկար ժամանակ ՀՀ պետական կառույցներն աշխատում են: ԱԳ նախարարի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանն էլ է նշեց, որ ուրախանալ կարելի է այն վերաբերմունքից, որ կա գագաթնաժողովի նկատմամբ Հայաստանի հասարակության լայն շրջանակներում:
«Կա ընկալում, որ ավելի շատ այս միջոցառումը կապվում է տոնակատարության հետ: Ասեմ, որ դա լիովին համապատասխանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սկզբունքներին և արժեքներին: Այդուհանդերձ, կազմակերպությունն ունի իր բովանդակային հարցերը, խնդիրները: Այս առումով կուզենայի 3 բացվածք առանձնացնել. գագաթաժողովի արդյունքում ընդունվելու է երևանյան հռչակագիր, երկրորդ փաստաթուղթը լինելու է կոչ՝ «Ապրել միասին», երրորդն այն է, որ գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու են բանաձևեր: Այս երեք բացվածքները միասին պետք է արտացոլեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա տարիների անելիքներն ու ծրագրերը»,-ասաց նա:


















































Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի