Երբ և ինչ ճանապարհով է թուրք հակահայ լոբբիստը հայտնվել Հայաստանում. պարզաբանում է ԱԱԾ–ն
Երեւանում ձերբակալված ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեւին Օքսուզը Հայաստան է ժամանել 2017թ. հուլիսին Վրաստանից։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Հիշեցնենք, որ Քեւին Օքսուզը շուրջ մեկ տարի Հայաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ըստ դատախազության տվյալների՝ Օքսուզի հիմնած «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը խուսափել է խոշոր չափերով հարկերի վճարումից, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
ԱԱԾ–ից հայտնեցին, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում Քեւին Օքսուզի կողմից ՀՀ պետական շահերին և ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր գործողությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ ԱԱԾ–ն տվյալներ ունեցել է Օքսուզի՝ Ադրբեջանի կառավարության հետ կապի և ԱՄՆ–ում ծավալած հակահայկական գործունեության վերաբերյալ, ԱԱԾ–ն հրաժարվել է պատասխանել՝ համարելով, որ դա պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քեւին Օքսուզը հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երեւանում։ Նա մեղադրվում է՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քեվին Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ օգոստոսի 31-ի որոշմամբ Օքսուզը մեկ ամսով կալանավորվել է։


















































Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև ...
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի